«Լույս» հիմնադրամը և «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան միասին ձևավորում են ձեռներեցության էկոհամակարգ Հայաստանում և կազմակերպում են "Armenia StartUp Cup" մրցույթը` ինչպես գաղափարը դարձնել բիզնես մոդել։
Սա հիանալի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր ստարտ-ափ ստեղծելու գաղափար ունեն, ցանկանում են դարձնել իրենց գաղափարը բիզնես մոդել, զարգացնել ձեռներեցության հմտությունները և միանալ ստարտ-ափների, ձեռներեցների, մենթորների և ներդրողների համաշխարհային ցանցին:
Մրցույթը բաց է բոլոր գաղափարների և տարիքային բոլոր խմբերի համար: